Պրիվոլժիեյում փոթորիկի պատճառով զոհվել է 10 մարդ, տուժել՝ 76-ը

Մոլեգնող փոթորիկների պատճառով ծառեր են ընկել, որի հետևանքով կան զոհեր։
Sputnik
Պրիվոլժիեյում փոթորիկ է մոլեգնել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, տուժել՝ 76-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Մարի Էլ հանրապետությունում փոթորկի պատճառով վրանային ճամբարում 8 զբոսաշրջիկ է մահացել: Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ծառերի ընկնելու հետևանքով տուժել է 27 մարդ: