Հայաստանի որոշ հատվածներում և Արցախում օդի ջերմաստիճանը զգալի կնվազի. եղանակի տեսություն

Անձրև
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հուլիսի վերջին օրերը անձրևոտ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Եղանակի տեսություն
Այսօր երեկոյան կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Քամու արագությունը կարող է հասնել 17-20 մ/վ–ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 34-36, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Հայաստանում ստեղծել են սարքի նախատիպ, որը կօգնի խուլ ու համրերին սովորել և աշխատել