Մոսկվայի դատարանը կալանավորել է պետական դավաճանության համար մեղադրվող տղամարդուն

Ձեռնաշղթա. արխիվային լուսանկար
Դատարանը բավարարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության քննիչների միջնորդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Մոսկվայի դատարանը կալանավորել է պետական դավաճանության համար մեղադրվող ռուսաստանցի Վյաչեսլավ Լուտորին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Դատարանը բավարարել է ԱԴԾ քննիչների միջնորդությունը և Լուտոր Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը», - ասված է հաղորդագրությունում:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության և ահաբեկչական ճանաչված կազմակերպությանը մասնակցելու հոդվածներով։
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ամուրի մարզի բնակչի, որը գումար է փոխանցել Ուկրաինայի ԶՈւ-ին. կադրեր