Արցախի Ազգային ժողովի նախագահը հրաժարվեց պաշտոնից

Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,– ասված է դիմումում։
Նշենք, որ նա պաշտոնից հրաժարվելու մտադրության մասին հայտարարել էր երեկ` հուլիսի 28-ին։
Հիշեցնենք, որ Արթուր Թովմասյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ է ընտրվել 2020 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։
Աշոտյանն Արցախի վերաբերյալ Փաշինյանի թեզերը մանր ժուլիկություն է անվանել
«Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2007-2009 թթ–ին եղել է կուսակցության նախագահը։