ՌԴ զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի օբյեկտներին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքում և հարձակումներ են գործում ռազմաճակատի մի քանի հատվածներում: Ուկրաինական բանակի «հակահարձակման» բոլոր փորձերը ճնշվում են։ Հակառակորդը կենդանի ուժի և մարտական տեխնիկայի հսկայական կորուստներ է կրում, ոչնչացվել է Արևմուտքի կողմից մատակարարված ծանր սպառազինության մինչև մեկ երրորդը։
Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 26-ին հարվածներ են հասցրել օդանավակայաններին, Ուկրաինայի զինված ուժերի կառավարման և տեղակայման կետերին, անօդաչու մոտորանավակների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հրթիռների, սպառազինության և ռազմական տեխնիկայի հավաքման արտադրամասերին և պահեստային վայրերին։ Խարկովից Լվով խոցվել կամ ոչնչացվել են Կիևի մերձակայքում գտնվող ռազմական կառավարման ստորգետնյա կետը և Լվովի մարզում Ուկրաինայի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի կիբեռզորքերի կապի կենտրոնը, ուկրաինական Սու-24Մ ինքնաթիռները և բրիտանական Storm Shadow հրթիռների պահեստը Խմելնիցկի մարզի Ստարոկոնստանտինով օդանավակայանում, Ժիտոմիրի մարզի Օզերնոյե օդանավակայանում գտնվող օբյեկտները, զինամթերքի և ռազմական տեխնիկայի պահեստներ Օդեսայի մարզում, Նիկոլաևում օտարերկրյա վարձկանների տեղակայման մի քանի կետեր, կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտ Խարկովում:
Որոշ դիտորդներ հուլիսի 26-ին միանգամից ավելի քան 50 հրթիռների արձակումը համարում են «վրեժխնդրության հարված»՝ Ղրիմի կամրջի համար, բայց դա չափազանց պարզեցված մոտեցում է: Ժամանակի և տարածության մեջ երկարացված հատուցումը ռուսական հատուկ ռազմական գործողության հենց սկիզբն ու բնական զարգացումն է։
Ուկրաինական բանակը ավելի քան 500 օր կրակի տակ է։ Ուկրաինայի ակնհայտ, հետևողական և հաջող ապառազմականացումն ուղղակիորեն անդրադառնում է հավաքական Արևմուտքի տնտեսական շահերի, ռազմական զինանոցների, բուն ապագայի վրա։ Եվ Վաշինգտոնը ձգտում է շարունակել հակամարտությունը ոչ թե հանուն Կիևի ռեժիմի պահպանման, այլ հանուն սեփական «գերիշխանության» փրկության։
Խարկովի ազատագրման հեռանկարները
Հուլիսի 25-ին Կուպյանսկի ուղղությամբ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները անցան Ժերեբեց գետը Ռայգորոդոկի մոտակայքում, ազատագրեցին Նովոեգորովկա, Նադեժդա, Սերգեևկա գյուղերը և դուրս եկան Խարկովի մարզ: Ռուսական զորքերի ճեղքումը 3 կմ ճակատով և խորությամբ Ուկրաինայի զինված ուժերի շարքերում խուճապ առաջացրեց, իսկ հետո քաոսային փախուստ՝ լքված դիրքերից 5 կմ արևմուտք։ Ռուսական ստորաբաժանումները ամրապնդվեցին նոր սահմաններում և մի քանի հակագրոհներ հետ մղեցին։
Վաշինգտոնի ճնշման ներքո, որը դժգոհ է ուկրաինական հարձակողական գործունեության առաջին 50 օրվա տեմպերից և արդյունքներից, Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի 26-ին սկսեցին «հակահարձակման հիմնական փուլը», և միայն Օրեխովի ուղղությամբ (Զապորոժիե) կենտրոնացրին չորս բրիգադ՝ մինչև 20 հազար զինծառայող, 90 տանկ, 120 ՀԿՌՀ, 80 հրետանային զենք և ականանետեր: Ամերիկյան ռազմական խորհրդականները խորհուրդ են տալիս ուկրաինական հրամանատարությանը մարտավարական դեսանտ իջեցնել ռուսական թիկունքում՝ ռուսական զորքերում խուճապ առաջացնելու համար, սակայն Ուկրաինայի զինված ուժերի կորուստները հսկայական կլինեն, իսկ գործողության ձախողման հավանականությունը 70 տոկոս է գնահատվում:
Մինչդեռ, Ուկրաինայի զինված ուժերի ռազմավարական պաշարի բրիգադների կազմից երեք գումարտակային մարտավարական խմբեր հուլիսի 26-ին փորձել են կոտրել ռուսական պաշտպանությունը Զապորոժիեի մարզի Ռաբոտինո բնակավայրի մոտ: Ռուս զինվորականները ոչնչացրել են հակառակորդի 22 տանկ, 10 հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև ավելի քան 100 ուկրաինացի զինծառայող: Ամերիկացիներն շտապեցնում են Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությանը մեկ պարզ պատճառով, և այդ պատճառը Ռուսաստանի զինված ուժերի հզորության աճն է։ 500 օրվա ընթացքում Մոսկվան հաջողությամբ վերակառուցեց երկրի տնտեսությունը, պաշտպանական արդյունաբերությունը 12 անգամ ավելացրեց զինամթերքի արտադրությունը։ ՌԴ-ն համակողմանիորեն պատրաստվում է «մեծ պատերազմի»։
Սթափ մտածող արևմտյան վերլուծաբանները Կիևի կողմից Մոսկվայի բոլոր պայմանների անհապաղ կատարումը Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած տարածքն ու պետականությունը պահպանելու վերջին հնարավորությունն են համարում։ Միայն «գերազանցության բարդույթը» խանգարում է հավաքական Արևմուտքին օբյեկտիվորեն գնահատել ուկրաինական հակամարտությունը և «Արևմտյան Եվրոպայի մոխրացման ռիսկը»։ Եվ այնուամենայնիվ, ԱՄՆ ռազմական վերլուծաբաններն արդեն կանխատեսում են 2024 թվականին ՆԱՏՕ-ի փլուզման սկիզբը։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի ալիքին Telegram-ում https://t.me/AKhrolenko