Սոչիի «Մայակ» լողափը վատ եղանակի պատճառով փակվել է, հանգստյան գոտիներում կարմիր դրոշներ են բարձրացվել, մուտքն արգելափակվել է ազդանշանային ժապավեններով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացրել է, որ այսօր Սոչիում տեղատարափ անձրևներ են սպասվում, քամու ուժգնությունը կարող է հասնել մինչև 25 մետր արագության, գետերը կարող են դուրս գալ ափերից։
Օդերևութաբանները չեն բացառել նաև, որ պտտահողմ և սողանքներ կարող են լինել։
Փրկարարները հանգստացողներին խնդրում են լքել լողափերը: