Տավուշում վրացական համարանիշներով մեքենա է վթարի ենթարկվել. 1 մարդ մահացել է, 2–ը` տուժել

Շտապօգնության ավտոմեքենա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և տուժածների ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Նոյեմբարյան-Բագրատաշեն ճանապարհին` դեպի Բագրատաշենի անցակետ տանող հատվածում, վաղ առավոտյան ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքի տեղեկություններով` վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վթարի հետևանքով 3 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ տուժածներից մեկը` ՌԴ քաղաքացի 37-ամյա Ռաֆայել Օգանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, տուժածների ինքնությունը:
Առինջ-Սևան ճանապարհին ՊՆ ՈւԱԶ է կողաշրջվել. տուժածներ կան