Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնում պայթյուն է որոտացել, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պայթյունը որոտացել է Բանկովսկայա հրապարակում գտնվող արվեստի թանգարանի հարևանությամբ։
Առնվազն չորս մարդ է տուժել, վնասվել են մեքենաներ և բազմաբնակարան շենք։
Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևն ասել է, որ ենթադրաբար հրթիռ է պայթել։
Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ու հրշեջ մեքենաները։