ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Հայաստանում երեխաների շրջանում պատվաստումների շնորհիվ հեպատիտ B -ով հիվանդացության նվազում է արձանագրվել։ Այս մասին այսօր` Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով ՝ գերատեսչությունն աշխատանքներ է տանում հիվանդության իրազեկման, վաղ հայտնաբերման, բուժման ուղղությամբ։ Նախարարը պարզաբանել է, որ վիրուսային հիվանդությունների դեպքում չափազանց կարևոր է վաղ ախտորոշումը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
Ավանեսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ևս աշխատանքներ է տանում մինչև 2030 թվականը հեպատիտի էլումինացիայի (վերացման) ուղղությամբ: 2023 թվականին բուժում է ստանում ավելի քան 1500 քաղաքացի։
«Այսօրվա ակցիան ցույց է տալիս, որ վիրուսային հիվանդությունների դեմ հնարավոր է պայքարել», - ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ հետազոտություններն իրականացվում են անանուն և անվճար, և յուրաքանչյուր քաղաքացի կարող է հետազոտվել: Ավանեսյանը ևս մասնակցել է ակցիային և արյուն է հանձնել ՝ սեփական առողջական վիճակի մասին տեղեկացված լինելու համար։
Անահիտ Ավանեսյանն արյուն հանձնելուց հետո
© Sputnik / Aram Nersesyan