Գյումրիում կայացավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը

Գյումրիում կայացավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը
«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական ամառային 8-րդ խաղերին կմասնակցի 180 թիմ՝ տարբեր երկրներից։ Ամենամեծ պայքարը սպասվում է ֆուտզալում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գյումրիում այսօր տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը՝ տղամարդկանց՝ ֆուտբոլի ու ֆուտզալի, կանանց և տղամարդկանց՝ բասկետբոլի, վոլեյբոլի, լողափնյա վոլեյբոլի թիմերի միջև։
Ամենաշատ թիմ գրանցվել է ֆուտզալում՝ 48 երկիր, իսկ բասկետբոլում ու ֆուտբոլում՝ 28–ական։ Բացի թիմային մրցումներից, մասնակիցներ կլինեն անհատական մարզաձևերից։ Թեև խաղերի կազմակերպիչները համարում են, որ վաղ է նշել խաղերի ընդհանուր մասնակիցների թիվը, բայց վստահեցնում են՝ մոտ հինգ հազար մասնակից կունենաք։ Ամենամեծ կազմով գալիս են ՌԴ-ից։
Ի դեպ, այս տարի նախորդ տարվա համեմատ երկու մարզաձև է ավելացել՝ կանանց ֆուտզալ ու ֆուտբոլ։
Գյումրիում կայացավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի թիմային մարզաձևերի վիճակահանությունը
Խաղերի մրցավարներին ընտրել են ֆեդերացիաները։ Կան նաև միջազգային մրցավարներ։
«Արդեն ութերորդ տարին է` բարձր մակարդակով ու պատշաճ ձևով են անցկացվում բոլոր մրցումները։ Այս պահի դրությամբ ունենք 18 գլխավոր մրցավար, և ամեն մի գլխավոր մրցավար ունի իր թիմի կազմը՝ ընդհանուր 500 մրցավար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի գլխավոր մրցավար Նարինե Շախբազյանը` արդար մրցումներ խոստանալով նաև այս խաղերում։
Նրա խոսքով` այս վիճակահանությունը ցույց տվեց, որ ամեն ինչ արդար ու թափանցիկ է իրականացվում։
Հայաստանը 3-րդ մեդալն ապահովեց Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում. տեսանյութ
«Այստեղից է սկսվում արդար պայքարը»,- նշեց գլխավոր մրցավարը` տեղեկացնելով, որ խաղարկվելու է մեդալների մոտ երեք հարյուր հավաքածու։
Նարինե Շախբազյան
Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։ Գյումրիում օգոստոսի 6-ին տեղի կունենա սպորտային պարերի մրցումները։ Մյուս մարզաձևերից մրցումները կանցկացվեն օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 18-ը։
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն