Հրդեհ է բռնկվել Բյուրական գյուղի առանձնատներից մեկում. 51–ամյա տանտերը մահացել է

Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը (մոտ 40 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 4 գմ հատված:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Գիշերը հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի առանձնատներից մեկում. կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է հունիսի 27-ին, ժամը 04։43-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տան երկրորդ հարկում և տանիքում. երկրորդ հարկում հայտնաբերվել է Ե․ Պ․-ի (ծնված 1974 թ.) դին»,–ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։28-ին, մարվել՝ 05։58-ին։
Այրվել են հյուրասենյակը, ննջասենյակը (մոտ 40 քմ)՝ գույքով և տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 4 գմ հատված:
Կոնդի բնակիչը հարևանի տանը բռնկված հրդեհից հետո առանց տանիքի է մնացել. ո՞վ է պատասխանատու