Պատանի հայ բռնցքամարտիկները ևս երկու մեդալ ապահովեցին Ռումինիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Պատանիների Եվրոպայի գործող չեմպիոն 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը մեծ առավելությամբ հաղթել է չեխ մրցակցին և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի 4-րդ մեդալը:
66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանն էլ հենց առաջին ռաունդում ձախ ձեռքի ուժգին հարվածով նոկաուտի է ենթարկել խորվաթ Լուկաս Միրկովիչին ու ապահովել Հայաստանի 5 մեդալը:
Կիսաեզրափակիչում իրենց ուժերը կչափեն նաև 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը և 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը։
Նշենք, որ այսօր երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար ռինգ դուրս կգա ևս 5 բռնցքամարտիկ։
Հիշեցնենք, որ նախօրեին բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Տիգրան Հովսեփյանը (50 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ):