Գրիպ չկա, բայց ՀՀ-ում շրջանառվող շնչառական վարակների տեսակները շատացել են․ ԱՆ

Բուժկենտրոն. արխիվային լուսանկար
Առողջապահության նախարարությունը նշում է, որ սուր շնչառական վարակներով հիվանդացածների 65%-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության մակարդակը ամռան շրջանում շարունակում է նվազել։ Եվ չնայած գրիպի հարուցիչներ չկան, երկրում ավելացել է սուր շնչառական վարակների տեսակների թիվը։ Տեղեկությունը հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
Այսպես` եթե մայիսին ՀՀ–ում տարածված էին ռինովիրուսն ու ադենովիրուսը, ապա այսօր դրանց զուգահեռ «պտտվում» են նաև պարագրիպն ու մետապնևովիրուսը։
Միաժամանակ գերատեսչությունից հայտնում են, որ հիվանդացության ցուցանիշի նվազում է նկատվում ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

«Արձանագրված դեպքերի 65%-ը 0-18 տարեկան երեխաներն են»,-նշել են նախարարությունում։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա այս պահին իրավիճակը Հայաստանում, ինչպես և աշխարհի մյուս բոլոր երկրներում, կայուն է։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում մինչև օրս կապիկի ծաղիկով վարակվելու ոչ մի դեպք չի գրանցվել։ Նախարարությունում կարծում են, որ Հայաստանում հիվանդության տարածման վտանգը ցածր է։
4 մլն–ի փոխարեն ասաց` ոչ մի բան պետք չէ. «ՔայլՏեքի» ծնունդը և զինհաշմանդամների օգնությունը
Գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ մարտից ի վեր Հայաստանում գրանցվում են կարմրուկով վարակվելու դեպքեր (կարմրուկը մեծամասամբ «բերում» են արտերկրից):
Հիշեցնենք, որ մարտի 3-ից հուլիսի 23-ը ներառյալ Հայաստանում գրանցվել է կարմրուկով վարակման ընդհանուր 338 դեպք: Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը՝ մեծահասակներ։
Արցախի մանկական ԲԿ–ում ավելացել են լեյշմանիոզի դեպքերը. հիվանդանոցը ճգնաժամի շեմին է