ԵՄ–ն Հայաստանին 32 մլն եվրո կտրամադրի կրթությանն աջակցելու նպատակով

Ծրագրով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները հնարավորություն կունենան ստանալ լաբորատորիաներ` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ՏՏ ուղղություններով
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԵՄ–ն 32 մլն եվրո կտրամադրի Հայաստանին` կրթությանն աջակցելու նպատակով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը համաձայնությոսւն տալու մասին որոշման նախագիծը։
«Ծրագրի ընդհանուր արժեքը 32 մլն եվրո է։ Դրանից 29.3 եվրոն նախատեսվում է, որ Հայաստանին կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով` որպես բյուջետային աջակցություն և ևս 2.7 մլն եվրոն կլինի տեխնիկական աջակցություն»,– ասաց Անդրեասյանը։
Նախարարը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական ուղղություններով` բնագիտական առարկաների և ՏՏ ուղղությամբ կրթության որակի բարելավում։
ԵՄ–ն Հայաստանին 35.6 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել կորոնավիրուսի հաղթահարման համար
«Այս ծրագրով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները հնարավորություն կունենան ստանալ լաբորատորիաներ` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ՏՏ ուղղություններով։ Ինչպես նաև այդ առարկները դասավանդող ուսուցիչները կվերապատրաստվեն»,– ասաց Անդրեասյանը` հավելելով, որ ծրագրի հաջորդ բաղադրիչը վերաբերում է Սյունիքի մարզին, մասնավորապես Կապան խոշորացված համայնքին, որտեղ նախատեսվում է կառուցել կրթահամալիրներ` լաբորատորիաներով ու նոր գույքով։
Ծրագրի շահառու են լինելու շուրջ 337 դպրոց։
Դրամաշնորհ Հայաստանին. ԵՄ–ն կորոնավիրուսի հաղթահարման համար վերջին 6 մլն եվրոն է տալիս