ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Դամասկոսի հարավում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն մեկ սիրիացի է զոհվել, ևս 15-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նշվում է, որ հարձակումը կատարվել է շիական Սեյիդա-Զեյնաբ մզկիթի մերձակայքում, պայթուցիկ սարքը եղել է տաքսիում։
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ մի քանի վիրավորներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց թվում կան կանայք և երեխաներ։
Սա այս շաբաթվա երկրորդ ահաբեկչությունն է Սիրիայի մայրաքաղաքում շիա մզկիթի մոտ։