Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 52 կգ քաշային Արեն Խառատյանը 5։0 հաշվով պարտության մատնեց թուրք Թեֆիկ Ակասին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն ապահովեց 6-րդ մեդալը։
Ավելի վաղ հաղթանակներ էին տոնել Վաղարշակ Քեյանը (48 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ):