ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել Kaan հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի ստեղծման նախագծի շրջանակում։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով TRT հեռուստաալիքին։
Հեռուստաալիքի տվյալներով` համապատասխան պայմանավորվածությունը կձևակերպվի երկկողմ համաձայնագրի տեսքով, որը նախատեսվում է ստորագրել Ստամբուլում անցկացվող պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի (IDEF-2023) շրջանակում։
«Ենի շաֆակ» թերթն այդ առնչությամբ նշում է, որ Բաքվի մասնակցությունը նախագծին պետք է դիտարկել որպես կարևոր քայլ ռուսական «ՄիԳ-29» կործանիչներով զինված Ադրբեջանի ՌՕՈւ–ի արդիականացմանն ուղղված կարևոր քայլ։
Defence Turk պորտալի տվյալներով` Թուրքական կործանիչի ստեղծման նախագծին կարող է մասնակցել նաև Ուկրաինան։
Հինգերորդ սերնդի Kaan կործանիչը ստեղծվում է Թուրքիայում 2017 թվականից «Ազգային մարտական ինքնաթիռ» ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է, որ առաջին թռիչքն այն կիրականացնի այս տարի, իսկ 2028 թվականին կմեկնարկի դրա սերիական արտադրությունը։
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ մարտավարական–տեխնիկական բնութագրերով Kaan–ը կգերազանցի ամերիկյան F-35–երը և հեռանկարում կփախարինի հանրապետության ՌՕՈւ–ի զինանոցում գտնվող F-16 կործանիչներին։