ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. 56 տարեկանում կյանքից հեռացել է իռլանդացի հայտնի երգչուհի Շինեյդ Օ' Քոնորը։ Տեղեկությունը հայտնում են «Irish Times»–ը։
Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Հիշեցնենք` 2018թ–ին երգչուհի Շինեդ Օ'Քոնորը դավանափոխ էր եղել և իսլամ ընդունել: Նա ընդունել էր Շահուդա իսլամական անունը, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «մարտիրոս»:
Օ'Քոնորին ճանաչում էր բերել 1980-ականներին թողարկված «The Lion and the Cobra» ձայնասկավառակը: Իսկ համաշխարհային ճանաչման էր հասել 1990 թվականին «Nothing Compares 2 U» երգի շնորհիվ:
Նշենք, որ երգչուհու նյարդային խանգարման մասին պարբերաբար խոսվում էր նրա երաժշտական կարիերայի ընթացքում։ Նա նաև մի քանի անգամ հայտարարել էր երաժշտական բիզնեսից հեռանալու մասին։ Օ'Քոնորը, որի մոտ երկբևեռ խանգարում էր ախտորոշվել, 2016-ի հունիսին հերքեց լուրերը, թե ինքը փորձել է ինքնասպան լինել:
Անցյալ տարվա հունվարին հայտնի դարձավ, որ նրա 17 տարեկան որդին` Շեյնն է ինքնասպանություն գործել։