ՀՀ–ում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան
Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Այսօր ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր ցերեկը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Ցերեկային ժամերին կգրանցվի 31-33, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։
Եղանակը Հայաստանում
Հունաստանում չորս խոշոր հրդեհ է մոլեգնում