Հայաստանում զինծառայող է մահացել

Զինծառայողի գլխարկ
Զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել դեռևս չպարզված հանգամանքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանում զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանը»,– ասված է հաղորդագրությունում:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Մահացած զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում. մանրամասներ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքերով քրգործեր են հարուցվել