ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Շվեյցարական Լոզանում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Մրցաշարի երկրորդ շրջանում Ավանեսյանը երեք սեթում հաղթել է ֆրանսուհի Քլոե Պակեին` 2:6, 7:5, 6:1։
Նրանք կորտում անցկացրել են 2 ժամ 15 րոպե։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում Էլինա Ավանեսյանը կմրցի Խուլիա Ռիերա (Արգենտինա) - Էլիզաբեթ Կոչարետտո (Իտալիա) հանդիպման հաղթողի հետ: