Դժոխային իրավիճակ. Հռոդոս կղզում արտակարգ դրություն է հայտարարվել

Հռոդոս կղզում արդեն 9-րդ օրն է` հրդեհներ են մոլեգնում, մի շարք բնակավայրերից մարդիկ են տարհանվել։ Արտակարգ դրությունը թույլ է տալիս առանց բյուրոկրատական քաշքշուկների միջոցներ հատկացնել առաջնահերթ խնդիրների լուծման համար։
Sputnik
Հռոդոս կղզում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային սաստիկ հրդեհների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AMNA լրատվական գործակալությանը։
Հուլիսի 18-ին բռնկված հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ամբողջ կղզում։
Հունական լրատվամիջոցները Հռոդոսում ստեղծված իրավիճակը դժոխային են անվանում։
Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերության ռեպորտաժում նշվում է, որ անցած գիշեր աշխատանքներ են իրականացրել միայն ցամաքային ուժերը, ինչը կղզում մնացած մարդկանց կյանքը վերածել է «իսկական դժոխքի»:
Առավոտյան նրանց են միացել նաև հրշեջ ինքնաթիռները՝ փորձելով պայքարել կրակի դեմ։
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հունաստանի ժողովրդին