Դավիթ Տոնոյանը կմասնակցի քննիչ հանձնաժողովի նիստին

Դավիթ Տոնոյանը դատարանում. Արխիվային լուսանկար
Դավիթ Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանին` խնդրելով ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանը որոշել է ներկայանալ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Նա միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:
ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, և պատրաստ են «բացառիկ հնարավորություն» տալ Տոնոյանին, որ իրենց արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում և իր ասելիքը բարձրաձայնի։
ԱԺ-ն հուլիսի 16-ից արձակուրդում է։
Դավիթ Տոնոյանին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով էին հրավիրել այս տարվա սկզբին։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որԴավիթ Տոնոյաննու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթՏոնոյաննուԳալստյանըկալանավորվեցին։
Այս գործովմեղադրանք է առաջադրվելնաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: