ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բացահայտել է Վահան Զատիկյանի անվան զբոսայգում՝ Անդրանիկ Զորավարի արձանի հետնամասում, 38 տարեկան տղամարդուն դանակահարելու դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին
Ոստիկանները պարզել են, որ զբոսայգում վիճել են 31 և 38 տարեկան երկու տղամարդիկ, 31-ամյա տղամարդը դանակով հարվածել է 38 տարեկան տղամարդուն։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
31-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է նախաքննություն: