Թուրքիայի հարավում միանգամից երկու անտառային հրդեհ է բռնկվել

Կրակի բոլոր նոր օջախներն առաջանում են Թուրքիայի տարածքում անոմալ շոգի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը երկու անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի հարավում։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Դրանցից մեկը գրանցվել է Անթալիայի Քեմեր շրջանում, երկրորդը` փետրվարյան երկրաշարժներից տուժած Ղահրամանմարաշում (նախկին` Մարաշ)։
Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են հրշեջների ցամաքային և օդային ջոկատներ։
Նշենք, որ Թուրքիայի տարածքում անոմալ շոգեր են։
Դրա պատճառով երկրում էլեկտրաէներգիայի սպառման ռեկորդներ են սահմանվում, ամեն օր բազմաթիվ անտառային հրդեհներ են առաջանում։