Ջերմաստիճանը վաղվանից կրկին կբարձրանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները քամու ուժգնացում են կանխատեսում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 3-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հուլիսի 25-ին, 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հուլիսի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Գոռ Սուջյանն ու Միքայել Ոսկանյանը չեղարկել են մեծ համերգը` աջակցություն հայտնելով Արցախին