Եվս 2 հայ պատանի բռնցքամարտիկ են հաղթանակ տոնել Ռումինիայում

Հայ պատանի բռնցքամարտիկների հաղթարշավը շարունակվում է:
Sputnik
Հայաստանի հավաքականի անդամ Առնո Դարչինյանը (46 կգ) Ռումինիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում բացահայտ առավելությամբ՝ տեխնիկական նոկաուտով, հաղթանակի հասավ թուրք բռնցքամարտիկ Օյան Ֆուրկանի դեմ մենամարտի երրորդ ռաունդում։
Իսկ ահա Եվրոպայի պատանեկան առաջնության գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը (48 կգ) իր մեկնարկային մենամարտի առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց սլովենացի Գասպեր Պեհանտին:
Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Հիշեցնենք, որ մրցումներում հաղթանակ են տոնել ու մեդալների համար պայքարը շարունակում են նաև Սպարտակ Նահապետյանը (57 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Ալիկ Կճոյանը (63 կգ), Ռուստամ Նամոյանը (+80 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ), Հայկ Ղահրամանյանը (80 կգ) և Տիգրան Մակիչյանը (54 կգ):