Պուտինն ու Լուկաշենկոն Վալաամում այցելել են Սպասո–Պրեոբրաժենսկի տղամարդկանց մենաստանը

Վալաամով նրանց զբոսանքը երկօրյա շփման շարունակությունն էր, որը մեկնարկել էր Ստրելնյայի Կոնստանտինովսկի պալատում անցկացրած բանակցություններով։
Sputnik
ՌԴ–ի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ուսումնասիրել են Վալաամի Սպասո–Պրեոբրաժենսկի տղամարդկանց մենաստանը և խոնարհվել վանքի հիմնադիրներ` սուրբ Սերգիի և Գերմանի մասունքների առաջ։
Պետության ղեկավարները այցելե են նաև Սմոլենսկի Աստվածածնի սրբապատկերի պատվին կառուցած մենաստանը, որտեղ ամեն օր աղոթում են հանուն հավատքի և հայրենիքի իրենց կյանքը տված հանգուցյալ զինվորների համար։
Նախօրեին Պուտինն ու Լուկաշենկոն պաշտոնական մասից հետո այցելել են Կրոնշտադտ, որտեղ եղել են ծովային տաճարում և զրուցել վանքի շուրջ զբոսնող մարդկանց հետ, ինչպես նաև դիտել ռազմածովային փառքի թանգարանի ցուցանմուշները.թանգարանը կբացվի հուլիսի 30-ին` Ռռուսաստանի ռազմածովային նավատորմի օրը։