ՀՀ բոլոր մասնակիցները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների օլիմպիադայում

Հայաստանի թիմի 4 մասնակիցներից 3-ը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ 1-ը՝ Շիրակացու անվան ճեմարանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ՀՀ բոլոր մասնակիցները մեդալներով են վերադարձել Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացած օլիմպիադային մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։
Հայաստանի թիմը չորս մասնակից է ունեցել, որոնցից երեքը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը:
Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի Բադալյանը (12-րդ դասարան), Արփի Պրազյանը (10-րդ դասարան) և Շիրակացու անվան ճեմարանի աշակերտ Սյուզաննա Գրիգորյանը (12-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների։
Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։
Հիշեցնենք, որ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 2-րդ միջազգային օլիմպիադան առկա ձևաչափով անցկացվել է Թուրքիայում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել, իսկ 1-ին օլիմպիադայում, որն անցկացվել էր 2021թ․-ին առցանց ձևաչափով (կազմակերպիչ երկիր՝ Շվեյցարիա) ՀՀ թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։
Ագրարայինի ու Մանկավարժականի ուսանողների մի մասին ուզում են 70-77 հազար դրամ կրթաթոշակ տալ