«Չայնիի ոլորաններ»-ում ավտովթարի զոհ է դարձել մեկ մարդ, տուժածներից 2-ը երեխաներ են

«Չայնիի ոլորաններ»-ում տեղի է ունեցել ավտովթար
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ավտովթար. կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարարա ծառայության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։ Ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի` 69-ամյա վարորդ Հ․ Հ․-ն և 2 ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ։
Shamshyan.com-ի տեղեկություններով` բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածներից մեկը տղամարդ է, երկուսը՝ երեխա։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։