ԱՄՆ–ն կարծում է, որ հակահարձակման համար Ուկրաինային տվել է անհրաժեշտ ամեն բան

Առաջիկա օրերին ԱՄՆ–ն մտադիր է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն հակահարձակման համար Ուկրաինային ապահովել է անհրաժեշտ ամեն ինչով։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Մեր կարծիքով` Ուկրաինան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդ հակահարձակումն անցկացնելու համար։ Մենք Եվրոպայում ու աշխարհում մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին նրանց զինտեխնիկայի հսկայական ծավալներ են տրամադրել»,–ասել է Միլլերը։
Այս հայտարարությունը հնչել է տեղական ԶԼՄ–ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումների ֆոնին, որոնցում ասվում է ուկրաինական հակահարձակման հապաղման մասին, ինչը Ուկրաինայի առաջնորդները բացատրում են արևմտյան զենքի մատակարարման ոչ բավարար տեմպով և ծավալներով։
«Առաջիկայում կարող եք ռազմական օգնության նոր հայտարարություններ ակնկալել», – ասել է Միլլերը։
Ղրիմի երկնքում ուկրաինական 11 ԱԹՍ է խոցվել. Ակսյոնով
Ուկրաինական հակահարձակումը հարավային Դոնեցկի, Արտյոմովսկի, և առաջին հերթին` Զապորոժիեի ուղղություններով սկսվել է հունիսի 4-ին։ Կիևը մարտի է ուղարկել ՆԱՏՕ–ի պատրաստած և արևմտյան տեխնիկայով, այդ թվում` լայնորեն գովազդված Leopard տանկերով զինված խմբավորումները։ Հետագայում մարտի դաշտում ծխացող մեքենաների կադրերը Արևմուտքում մեծ արձագանք են առաջացրել։
Ինչպես հուլիսի 21-ին փաստեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուկրաինական զորքերը արդյունքներ չունեն, իսկ արևմտյան համակարգողները «ակնհայտորեն հիասթափված» են հակահարձակման ընթացքից։ Ըստ նրա` Կիևին չեն օգնում ո՛չ տրամադրված հսկայական ռեսուրսները, ո՛չ զենքի, տանկերի, հրետանու, զրահատեխնիկայի, հրթիռների մատակարարումները, ո՛չ հազարավոր վարձկաններին ու խորհրդականներին մարտի դաշտ ուղարկելը։
Ուկրաինական ԶՈւ–ի կորուստները գերազանցել են 26 հազարը. Պուտին