Շվեյցարական Լա Շո դե Ֆոն քաղաքում այսօր առավոտյան 217 կմ/ժ արագությամբ պտտահողմի զոհ է դարձել առնվազն մեկ մարդ, ևս մի քանիսը վիրավորվել են: Տեղեկությունը հայտնում է Շվեյցարիայի օդերևութաբանական ծառայությունը։
«Երկուշաբթի առավոտյան Լա Շո դե Ֆոն դանավակայանում մեր կայանի կողմից գրանցվել է 217 կմ/ժ արագությամբ ուժեղ քամի, որը հանկարծակի սաստկացել է տարածաշրջանին մոտենալուն պես»,-նշված է օդերևութաբանական ծառայության Twitter-ի հաղորդագրության մեջ:
Տեղական ԶԼՄ-ները ճշտում են, որ առնվազն մեկ մարդ զոհվել է երկաթուղային կայարանի հարևանությամբ վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով, և բազմաթիվ վիրավորներ են գրանցվել։
Ականատեսների կողմից նկարահանված բազմաթիվ տեսագրությունները ցույց են տալիս, թե ինչպես է ուժգին քամին քշում աթոռներն ու սեղանները. բազմաթիվ տներ առանց տանիքի են մնացել, ծառեր ու սյուներ են պոկվել։