Զոհվել է ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը

Գնդակոծութունը տեղի է ունեցել Պյատիխատկա բնակավայրի շրջանում, որտեղ կրակի տակ են հայտնվել մի խումբ լրագրողներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. ՌԻԱ Նովոստիի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը զոհվել է ուկրաինական հրետակոծության ժամանակ, հայտնում է գործակալության թղթակիցը:
Ռոստիսլավ Ժուրավլյով
Լրագրողի մահվան մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Բացի այդ, վիրավորվել է ՌԻԱ Նովոստիի ֆոտոթղթակից Կոնստանտին Միխալչևսկին։
Գնդակոծութունը տեղի է ունեցել Պյատիխատկա բնակավայրի շրջանում, որտեղ կրակի տակ են հայտնվել մի խումբ լրագրողներ։
Նախնական տվյալներով՝ վիրավորվել է նաև «Известия»-ի լրագրողը։
«Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի». ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին