Փոթորիկ Սերբիայի հյուսիսում. զոհերի թիվը հասել է երեքի

Արտակարգ դրության ռեժիմը գործում է երկրի հյուսիսում գտնվող մի շարք բնակավայրերում։
Sputnik
Սերբիայի հյուսիսում գիշերը տեղի ունեցած փոթորկի զոհերի թիվը հասել է երեքի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Նշվում է, որ հաջորդ զոհը դարձել է երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բաչկա-Պալանկա քաղաքից մի տղամարդ: Նա փորձել է տան մետաղական դարպասից հեռացնել կտրված էլեկտրական լարերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Նովի Սադում 12-ամյա տղայի և Կովաչիցա ավանում մի կնոջ մահվան մասին:
«Արտակարգ դրության ռեժիմը գործում է Նովի Սադ և Սրեմսկա-Միտրովիցա քաղաքների, Շիդ, Ռումա, Իրիգ և Սեչան համայնքների տարածքում»,-հայտարարել են երկրի ՆԳՆ-ում:
Փոթորիկը սկսվել է հուլիսի 21-ի ուշ երեկոյան Սերբիայի հյուսիսում գտնվող Նովի Սադ քաղաքում: Սերբիայի ՆԳՆ արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցները փրկել են հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի:
Նիդեռլանդներում մոլեգնում է «Պոլի» հզոր փոթորիկը. տեսանյութ