Փարիզում մահացել է Չարլի Չապլինի դուստրը

Դերասանուհու հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ նեղ ընտանեկան շրջանակում։ Մահվան պատճառները չեն նշվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. 74 տարեկան հասակում Փարիզում մահացել է դերասանուհի Ջոզեֆինա Չապլինը՝ բրիտանացի հայտնի կինոդերասան և ռեժիսոր Չարլի Չապլինի դուստրը։ Տեղեկությունը հայտնում է Figaro թերթը:
«Նրա որդիները՝ Չարլին, Ժուլիանը, Արթուրը, ցավով հայտնում են տիկին Ջոզեֆինա Գարդեն-Չապլինի մահվան մասին, որը կյանքից հեռացել է 2023 թվականի հուլիսի 13-ին, 74 տարեկան հասակում, Փարիզում»,-ասված է հրապարակման մեջ։
Դերասանուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզում ՝ ընտանեկան նեղ շրջանակում։ Մահվան պատճառները չեն նշվում։
Սիցիլիայում նկարում են «Ամրոց» ֆիլմը. խաղալու են Սամվել Թադևոսյանն ու Չապլինի դուստրը
Ժոզեֆինա Չապլինը ծնվել է 1949 թվականի մարտի 28-ին, Չարլի Չապլինի և ամերիկացի կինոդերասանուհի Ունա Օ'Նիլի դուստրն է: Շատ փոքր տարիքիցնկարահանվել է իր հոր ֆիլմերում, ինչպիսիք են «Բեմեզրի լույսերը» (1952) և «Կոմսուհին Հոնկոնգից» (1967)։ 1970-1980-ական թվականներին դերասանուհին նկարահանվել է տարբեր լիամետրաժ ֆիլմերում, այդ թվում՝ «Կարմիր գիշերներ» (1974) և «Քացախով հավը» (1985)։ Բացի այդ, մասնակցել է ռեժիսոր Խեսուս Ֆրանկոյի «Ջեք-Մորթողը»(1976) ֆիլմի նկարահանումներին և գլխավոր դերն է խաղացել Պիեռ Պաոլո Պազոլինիի «Քենթերբերիական պատմություններ» (1972) ֆիլմում։
Չապլին. Ես երջանիկ եմ հեռանում, քանզի ապրել եմ մի կնոջ հետ, որին սիրել եմ խենթորեն