ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Մարոկկոյի ափերի մոտ նավակի խորտակման հետևանքով վեց միգրանտ է մահացել։ Այս մասին հաղորդում է Maghreb Arabe Presse-ը:
«Վեց մարդ խեղդվել է եղանակային բարդ պայմանների, բարձր ալիքների և անհաջող մանևրի պատճառով ժայռերին մոտորանավակի բախումից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բախումից հետո 48 մարդ է փրկվել:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները և արտակարգ ծառայությունների աշխատակիցները մեկնել են դեպքի վայր՝ փրկվածներին առաջին օգնություն ցույց տալու, ինչպես նաև զոհվածների մարմինները դուրս բերելու համար:
Կատարվում է հետաքննություն: