Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում մատուռի մոտ նորածին տղա երեխա են թողել տոպրակով

Նորածին փոքրիկին բժիշկները ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի մատուռի մոտ նորածին երեխա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
Այսօր` ժամը 11։50-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ, նորածին երեխա կա։
Նշված վայր մեկնած ոստիկանները գտել են երեխային դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ։
Գյումրիում նորածնին լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մորը դեռ չեն գտել
Ոստիկաններն անմիջապես ահազանգել են Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել երեխային և տեղափոխել հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով` հիմա ռեանիմոբիլով բժիշկները երեխային տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են երեխայի մոր ինքնությունը։