Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև հուլիսի 24-ին և 25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա 3-5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Հուլիսի 21-22-ի, 24-25-ի երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերմանացիներն ուզում են Հայաստանում խաղողի այգիների վրա արևային վահանակներ փորձարկել