ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում մահացած են գտել միլիարդատեր, «Սերվիս 77» առաքման ծառայության հիմնադիր Իգոր Կուդրյակովին: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով իր աղբյուրներին։
63-ամյա գործարարի մարմինը հայտնաբերել են Կուդրինսկայա հրապարակում գտնվող բնակարանում։ Զրուցակիցը պարզաբանել է, որ տղամարդը վերջին շրջանում հիվանդ է եղել։
«Ենթադրվում է, որ մահը վրա է հասել ուռուցքաբանական հիվանդությունից», — ասել է պարբերականի աղբյուրը:
Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել։
Իգոր Կուդրյակովը ծնվել է 1960 թվականի ապրիլի 4-ին։ 2000-ականների սկզբին նա հիմնել է «Սերվիս 77» մթերային առաքման ծառայությունը, նա նաև ղեկավարել է ընկերության տնօրենների խորհուրդը։ Ավելի ուշ ընկերությունը գնել է կենսաբանական հավելումների արտադրող VIP Group-ը, Կուդրյակովը գործարքից 15 մլն դոլար է վաստակել։
Գործարարը նաև զբաղեցրել է Մոսկվայի մարզի պետական բնակարանային տեսչության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Որոշ ժամանակ նա Նորիլսկում առևտրային ընկերություն է ղեկավարել։