Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել շփումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքը:
«Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների շուրջ համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
Փաշինյանն ու Խովաևը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցեր են քննարկել
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջիկա օրերին կհանդիպեն Մոսկվայում։ Ավելի վաղ նման հնարավորության մասին խոսել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: