Ի աջակցություն Արցախի ակցիայի մասնակիցները Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո այժմ երթ են անցկացնում քաղաքի կենտրոնական փողոցներով։
Նրանք ակցիայի են դուրս եկել պաստառներով, որոնց վրա գրված է` «Մենք Արցախն ենք», «Բացե՛ք կյանքի ճանապարհը»։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Պատժե՛լ ցեղասպաններին»։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։