Սիցիլիայի ափերի մոտ ձկնորսական նավում հայտնաբերվել և առգրավվել է 5,3 տոննա քաշով և 850 միլիոն եվրո արժողությամբ կոկաինի ռեկորդային խմբաքանակ. գործում Ադրբեջանի քաղաքացիներ են ներգրավված:
Թմրանյութը տեղափոխվել է նավով՝ Պալաուի դրոշի ներքո։ Թե որտեղից և ուր էր ուղևորվում նավը՝ չի նշվում։
Ինչպես հաղորդում է իտալական ANSA պարբերականը, ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ նավի անձնակազմի հինգ անդամ (Իտալիայի, Ֆրանսիայի, Ալբանիայի և Թունիսի քաղաքացիներ):
Ինչ վերաբերում է նավի վրա գտնվող ևս 15 ձերբակալված անձանց՝ նրանց թվում են Ադրբեջանի, Ուկրաինայի և Թուրքիայի քաղաքացիներ:
Բոլոր ձերբակալվածներին ֆինանսական ոստիկանությունը տեղափոխել է Պալերմո նավահանգիստ։