Պաշտպանության նախարարությանը լրացուցիչ 6.6 մլրդ դրամ կհատկացվի

ՀՀ ՊՆ
Լրացուցիչ ֆինանսավորումը տրվում է «ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման նպատակով»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 6 մլրդ 667.6 մլն դրամ:
Կառավարության որոշումը և գումարի ծախսման ուղղությունը գաղտնի է։ Հրապարկված նախագծում նշված է միայն, որ լրացուցիչ ֆինանսավորումը տրվում է «ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման նպատակով»։
Հիշեցնենք, որ 2023 թվականի բյուջեով պաշտպանական ոլորտին հատկացվել է 506 մլրդ դրամ, ինչը 35 տոկոսով ավելի է 2022 թվականին հատկացված գումարից։