Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. եղանակի տեսություն

Արխիվային լուսանկար
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 34-36, երեկոյան՝ 27-29 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում` հուլիսի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 34-36, երեկոյան՝ 27-29 աստիճան։