«Մեռնում եմ, բայց չեմ հանձնվում. ցտեսություն, Հայրենիք». Բրեստի ամրոցի պաշտպանությունը

Բրեստի ամրոցի պաշտպանների հստակ թիվը դեռ հայտնի չէ: Ամրոցի պաշտպանները ԽՍՀՄ ավելի քան 30 ազգությունների մարտիկներն էին։
Sputnik
«Մեռնում եմ, բայց չեմ հանձնվում։ Ցտեսություն, Հայրենիք: 20/VII-4» գրությունը հայտնաբերվել է 50-ականներին Բրեստի ամրոցի Տերեսպոլի դարպասի մոտ գտնվող կազեմատներից մեկի պատին, երբ փլատակներն էին ապամոնտաժում:
Ավելի ուշ գտնվեցին 1941-ի հունիսի 24-ին կազմված մարտական հրամանի կտորներ, որի շնորհիվ առաջին անգամ իմացան միջնաբերդի պաշտպանության ղեկավարների անունները:
1956-ին գտնվեց 393-րդ առանձին զենիթահրանոթային դիվիզիոնի մարտական դրոշը, որը մարտիկները թաղվել էին կազեմատներից մեկում:
Բրեստի ամրոցի պաշտպանների հստակ թիվը դեռ հայտնի չէ: Ամրոցի պաշտպանները ԽՍՀՄ ավելի քան 30 ազգությունների մարտիկներն էին։ Առանց սննդի, զինամթերքի և դեղորայքի, նրանք ավելի քան մեկ ամիս պաշտպանեցին միջնաբերդը 20 հազար գերմանացիներից:
3 տարի անց Կարմիր բանակը 5 օրվա ընթացքում ջախջախեց Բրեստի խորը ամրացված գերմանական պաշտպանությունը՝ խրամատներով, փշալարերով և հրետանիով։
1965-ի մայիսին Բրեստին «հերոս ամրոց» կոչում շնորհվեց