ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Դեռահաս աղջիկ է զոհվել Ղրիմի հյուսիս-արևմուտքում անօդաչու թռչող սարքի հարվածների հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովին։
«Թշնամու ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Ղրիմի հյուսիս-արևմուտքում գտնվող բնակավայրերից մեկում չորս վարչական շենք է վնասվել։ Ցավոք, զոհեր էլ կան՝ դեռահաս աղջիկ է մահացել», - հայտնել է Ակսյոնովը։
Ցավակցություն հայտնելով երեխայի մահվան կապակցությամբ` նա ընդգծել է, որ աղջկա ընտանիքին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։
Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է նաև, որ տեղում աշխատում են պրոֆիլային ծառայությունները։