Ագրարայինի ու Մանկավարժականի ուսանողների մի մասին ուզում են 70-77 հազար դրամ կրթաթոշակ տալ

Եթե կառավարությունը հաստատի, հնարավոր է` փոփոխությունները հենց այս ուսումնական տարվանից էլ ներդրվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Դիմորդների շրջանում ագրարային և մանկավարժական մասնագիտությունների նկատմամբ գրավչությունն ավելացնելու նպատակով բարեփոխումների փաթեթ է առաջարկվել։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիատական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը։
Նրա խոսքով` առաջնահերթ վերանայվելու է կրթաթոշակի չափը` այն կտրուկ բարձրացնելով։
«Ներկայիս 5-6 հազար դրամի փոխարեն կսահմանվի 70-77 հազար դրամ։ Կրթաթոշակ տրամադրվելու է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի սովորող ուսանողներին»,- հայտնեց Լուսինե Գրիգորյանը։
Նա հավելեց, որ գերազանց սովորողներ ուսանողներն էլ կստանան 10 տոկոս հավելավճար։
Նախագիծը շուտով ներկայացվելու է կառավարությանը։ Հնարավոր է, որ փոփոխությունը կիրառվի հենց այս ուսումնական տարվանից։
Արցախցի դիմորդները շրջափակված լինելու պատճառով չեն կարողանում միասնական քննություն հանձնել
Քանի որ Ագրարային համալսարանում դիմորդների թիվը չափազանց ցածր է, այլ փոփոխություններ ևս քննարկվում են։
Օրինակ, նախատեսվում է, որ ավագ դպրոցից Ագրարային համալսարան անցումը կլինի հեշտացված կարգով։