ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքում այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ
© Photo : press office of MoD of RA
Նշվում է, որ նախարարը դիտարկել է զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:
Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքում այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ
© Photo : press office of MoD of RA
Սուրեն Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը:
Գեղարքունիքում կառուցվող նոր զորանոցները
© Photo : press office of MoD of RA