ՀՀ պաշտպանության նախարարն առաջնագիծ է մեկնել

Նախարարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ` նրանց մաղթելով զգոն ու անվտանգ ծառայություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է առաջնագիծ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Սուրեն Պապիկյանն առաջնագծում
Նախարարը եղել է մարտական մի շարք հենակետերում։ Նա հետևել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաև հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին։
Սուրեն Պապիկյանն առաջնագծում
Այցելությունների ընթացքում ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Սուրեն Պապիկյանն առաջնագծում
«Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման և վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում և նախանշված ծավալներով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Սուրեն Պապիկյանն առաջնագծում
Պապիկյանը նաև զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս:
Սուրեն Պապիկյանն առաջնագծում