Ղրիմի զորավարժարանում հրդեհ է բռնկվել, փակվել է «Տավիրիդա» մայրուղու մի հատվածը: Տեղեկությունը տելեգրամյան ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Ստեղծվել է հրդեհի և արտակարգ իրավիճակների վերացման օպերատիվ շտաբ, որը գլխավորել է Ակսյոնովը։
Նրա խոսքով` հարևանությամբ գտնվող չորս բնակավայրերից նախատեսվում է տարհանել ավելի քան 2 հազար մարդու:
Ինչպես հայտնել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, չորս գյուղերի բնակիչներին տարհանում են մոտավորապես մեկ օրով:
Նա հավելել է, որ երկաթուղային հաղորդակցությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Ղրիմի կամուրջն աշխատում է դարձափոխային ռեժիմով՝ առանց փոփոխությունների: